Թունելիմետրովախեր
• Կընկնեմ մետրոյի փոսը. ամենատարածված մետրովախն է, առնվազն մեկ անգամ եղել է այցելուների 90 տոկոսի մոտ. որպես կանոն՝ առաջանում է գնացքին սպասելիս: Վախն ապրողներին հաճախ հուզում է «ինչպե՞ս դուրս գալ փոսից» հարցը: Հիմնական պատասխանները հետևյալն են. 1) կվազեմ գնացքի ընթացքի ուղղությամբ,
2) կպառկեմ ռելսերի արանքում, 3) կփորձեմ արագ դուրս գալ, 4) չեմ հասցնի, հաստատ կմեռնեմ: Վերջին տարբերակը հատուկ է այն դեռատի աղջիկներին, երեխաներին և միամիտ տնային տնտեսուհիներին, ովքեր ժետոնը գցելուց հետո վազում են, շարժասանդուղքից ցատկում, իսկ գնացքին սպասելիս երբեք երկու մետրից ավել չեն մոտենում «մահաբեր փոսին»...